Posted in Ճամփորդություն

Արատեսյան արկածներ

Հուլիսի 27֊ից 29֊ը այցելեցինք Արատեսի դպրական կենտրոն։ Երբեք այդքան հիացած և տպավորված չեմ եղել։Սա իմ առաջին գիշերակացով եռօրյա ճամփորդությունն էր։

Ճամփորդության առաջին կանգառը Սմբատաբերդն էր։ Հաղթահարեցինք խոչընդոտները և հասանք բարձունքին։

Շարունակել կարդալ “Արատեսյան արկածներ”
Posted in Ուսումնական ամառ

Ամառային ընթերցումներ

Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ

Իրականացման ժամկետը՝ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 31

Նպատակը՝  զարգացնել խոսքը, երևակայական միտքը, վարժ ընթերցելու կարողությունները, սովորել նոր բառեր և հարստացնել բառապաշարը։ Ընթերցանությունը դարձնել օրվա գրաֆիկի անբաժանելի մաս։

Առաջարկվող գրականության ցանկ

Հովհաննես Թումանյան․ <<Հեքիաթներ>>

Ղազարոս Աղայան․ <<Հեքիաթներ>>

Աթաբեկ Խնկոյան․ <<Հեքիաթներ>>, <<Առակներ>>

Ջաննի Ռոդարի․ <<Հեքիաթներ հեռախոսով>>, <<Չիպոլինոյի արկածները>>

Posted in Ուսումնական ամառ

Ուսումնական ամառ

Նախագծի նպատակը — ամառվա ընթացքում կրկնել, ամրապնդել ունեցած գիտելիքները

Իրականացման ժամկետը — ամառվա ընթացքում

Ընթացքը — բացել համակարգչով Paint ծրագիրը և աշխատանքները կատարել միևնույն ծրագրում։ Ավարտելուց հետո ուղարկել ուսուցչի էլեկտրոնային հասցեին։

Posted in Без рубрики

Աշխատանքային նախագիծ հունիսի 15֊ից 19֊ը

Նախատեսված է 6 տարեկանների, ծնողների ,ընտանիքի մյուս անդամների համար

Մասնակիցներ՝ 6 տարեկաններ, ծնողներ, տատիկ-պապիկներ

  • Նպատակներ և խնդիրներ
  • ներառել ընտանիքը սեբաստացի բաց, ազատ միջավայր
  • ամրացնել ծնող-սովորող-ուսուցիչ կապը,
  • ընտանիքի անդամների ներգրավվումը ուսումնական գործընթացին
  • բնակարանը դարձնել ուսումնական մեդիամիջավայր
    Ծրագրում
  • Մեդիագրագիտություն
  • Ես կարողանում եմ խոսել անգլերեն և ռուսերեն
  • Հունիսիկ.Ստեղծում ենք քանդակներ պլաստիլինից
  • Իմ մարզական առավոտը
  • Երաժշտական օր ընտանեկան դպրոցում
Posted in Առցանց ուսուցում

Մեդիացուցահանդես

Այսօր առցանց քննարկեցինք  Ջանի Ռոդարիի հեքիաթներից <<Պաղպաղակե դղյակը>> հեքիաթը,հեքիաթի հիման վրա սովորողներն իրենց մեդիահմտություններն են ցուցադրել:

Սայադյան Մարիա
thumbnail_պաղպաղակի դղյակը

Ջոզեֆ Զեիթուն
thumbnail_dghyak

Posted in Գրականության ցանկ

Ջանի Ռոդարի. Պաղպաղակե դղյակը

Մի Բոլոնիա քաղաք կար: Էս Բոլոնիա քաղաքի ամենագլխավոր հրապարակում մի պաղպաղակե դղյակ էր հայտնվել: Է՛, պաղպաղակե դղյակ… ո՛վ չի ուզի այն լպստել… Քաղաքի բոլոր ծայրերից երեխաները փախան-եկան, որ մի քիչ  լպստեն: Մեծերն էլ եկան: Դղյակի տանիքը կաթնային սերուցքից էր, ծխնելույզներից բարձրացող ծուխը` ծուռմռտիկ շաքարից, իսկ ծխնելույզները` մրգաշաքարից: Մնացած ինչ կար-չկար պաղպաղակից էր` դռները պաղպաղակից էին, պատերը պաղպաղակից էին,  կահուքը պաղպաղակից էր: Մի փոքր տղա սկսեց լպստել սեղանի ոտքը: Հետո էս տղան կերավ սեղանի մյուս ոտքը, էն մյուս ոտքը, իսկ երբ կերավ վերջին ոտքը, սեղանն իր ափսեներով ընկավ ուղիղ տղայի վրա… Ափսեներն էլ էին պաղպաղակից: Մեկ էլ քաղաքի պահակը տեսավ, որ դղյակի մի պատուհանը հալչում է: Էս պատուհանի ապակիներն էլ ելակի պաղպաղակից էին, դարձել էին վարդագույն առվակ ու իրենք իրենց հոսում էին:
_ Վազեք այստե՜ղ, շուտ արե՜ք,-կանչեց պահակը երեխաներին:
Բոլորը վազելով եկան և սկսեցին լպստել վարդագույն առվակը, որ ոչ մի կաթիլ  չկորչի:
_ Բազկաթո՜ռը: Ինձ բազկթոռը տվե՜ք,-աղաչում էր մի ծեր տատիկ, որ եկել էր պաղպաղակ ուտելու, բայց չէր կարողանում մոտենալ պալատին:-Բազկաթոռն ինձ տվեք, ես խեղճ, ծեր տատիկ եմ: Օգնեք ինձ: Բազկաթոռը տվեք: Հենակներն էլ տվեք, էլի՜:
Մի բարի հրշեջ վազեց-բերեց համով կրեմից պատրաստված բազկաթոռը: Էս տատիկը մի լա՜վ  ուրախացավ, շտապ-շտապ սկսեց լպստել բազկաթոռի հենակները: Ի՜նչ լավ օր էր, է՜…Իսկական տոն էր Բոլոնիայում: Բժիշկների հրամանով այդ օրը ոչ մեկի փորիկը չցավեց:
Դրանից հետո երեխաները հենց երկրորդ բաժին պաղպաղկն են ուզում, ծնողները տխուր ասում են.
_ Է՜, բարեկամս, քեզ երևի պաղպաղակե դղյակ է պետք, էն էլի, որ Բոլոնիայում է եղել: Այ, այդ ժամանակ դու կկշտանայիր:

Posted in Հունիսիկ

Հունիսիկ.Ստեղծում ենք քանդակներ

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի 6 տարեկաններ,ընտանիքի անդամներ

Անցկացման վայրը՝ Ընտանիք ,ընտանեկան դպրոց

Անհրաժեշտ պարագաներ՝  պլաստիլին

Ընթացք

Սովորողները պլաստիլինից ստեղծում են քանդակներ  <<Սասնա ծռեր>> էպոսից: 6 տարեկանները  կստեղծեն Սասունցի Դավիթին

Սովորողները կարող են ստեղծել այլընտրանքային  քանդակներ տարբեր պարագաներից (թղթերից,լեգոներից,պլաստիկ բաժակներից և այլն):

 

Posted in Без рубрики, Առցանց ուսուցում

Աշխատանքային նախագիծ հունիսի 8-ից 12-ը

Նախատեսված է 6 տարեկանների, ծնողների ,ընտանիքի մյուս անդամների համար

Մասնակիցներ՝ 6 տարեկաններ, ծնողներ, տատիկ-պապիկներ

Իրականացման տևողությունը՝ մեկ շաբաթ (8.06-12.06)

  • Նպատակներ և խնդիրներ
  • ներառել ընտանիքը սեբաստացի բաց, ազատ միջավայր
  • ամրացնել ծնող-սովորող-ուսուցիչ կապը,
  • ընտանիքի անդամների ներգրավվումը ուսումնական գործընթացին
  • բնակարանը դարձնել ուսումնական մեդիամիջավայր

    Ծրագրում

  • Մեդիագրագիտություն (Նկարել Սագ և մուտքագրել Ղ Աղայանի <<Սագը >> բանաստեղծությունը)
  • Ես կարողանում եմ խոսել անգլերեն և ռուսերեն
  • Հունիսիկ.Ստեղծում ենք քանդակներ պլաստիլինից
  • Իմ մարզական առավոտը
  • Երաժշտական օր ընտանեկան դպրոցում
Posted in Հաշվետվություն

Ճամբարային աշխատանքային երկու շաբաթվա ամփոփում

Աշխատանքային նախագիծ

Ժամատախտակ

Կառուցողական խաղեր

Հունիսիկ.Հակաբացիլ Կոմիտաս

Համբարձման ծեսը Սայադյանների ընտանեկան դպրոցում

Դեպի Դենդրոպարկ՝  ներկայացնում է Գաբոյանների ընտանեկան դպրոցը

Հարցազրույց տատիկիս հետ 

Համբարձման երգեր  Բարոյանների ընտանեկան դպրոցում