Posted in Դդմածես

Դդմախաղեր

5 տարեկանների հետ խաղացինք դդումներով էստաֆետային խաղեր, դդմագլորներ, ուսումնասիրեցինք դդմի կառուցվածքը, նախապատրաստվելով դդմի համտեսին։

Շարունակել կարդալ “Դդմախաղեր”
Posted in Դդմածես

Հե՜յ ջա՜ն Ղափամա

Այսօր խմբասենյակում կատարյալ իրարանցում էր ։ Սովորողները դդմային ուտեստներ էին պատրաստել,որոնք ցուցադրեցին տոնական սեղանին։

Պատրաստել էին դդումով պիրոգ, կեքսեր , դդումները զարդարել էին տարբեր գույներով։ Դդմածեսի գլխավոր զարդը ՝ Ղափաման զարդարում էր տոնական սեղանը։

Օրը սկսվեց տոնական ընդհանուր պարապմունքով։

Posted in Դդմածես

Դդմածեսին ընդառաջ

Այսօր խմբասենյակում իսկական ուրախ իրարանցում էր։ Սովորողները խմբասենյակը վերածել էին իսկական դդմատոնի։ Ուսումնասիրում էին դդումը, կշռում էին , քանոնով կատարում էին չափումներ։ Կազմակերպեցինք դդմախաղեր։

Խոշորացույցով կատարեցին դդմի պտղամսի դիտարկումներ։

Իրենց մեդիահմտությունները ցուցադրեցին սովորողները՝ Paint ծրագրով պատկերեցին դդումը ։