Posted in Զատիկ

Ծիսական խոհանոց

Անգելինան այսօր որոշել է պատրաստել զատկական ուտեստներ :Խոհանոցը վերածել էր իսկական ուսումնական միջավայրի : Զատկական ազգային երգերի հնչյունների ներքո Անգելինան  պատրաստում է իր զատկական ուտեստը :
Մանրամասն տեսանյութում ՝

Posted in Без рубрики, Առցանց ուսուցում, Զատիկ

Ծառզարդար

Ծառզարդարը տոնում են Զատկի տոնից 7 օր առաջ :
Հեռավար ուսուցման ժամանակ Հարավի 6 տարեկաններն իրենց Զատկածառը պատրաստել են ընտանիքի անդամների հետ:
Ներկայացնում են սովորողները:

Սայադյան Մարիա 

Շահվերդյան Արթուր

Գաբոյան Տրդատ

Ավագյան Անգելինա

Տոնոյան Լուիզա

Գաբրիելյան Նարե

Ցուգունյան Ալեն

Բարոյան Ալեքս

Սահակյան Դավիդ

Շարքը լրացվում է

Posted in Առցանց ուսուցում, Զատիկ, Ընտանեկան Նախագծեր

Զատկե Զատի՜կ է…

6 տարեկանները սկսել են զատկական նախապատրաստությունները : Սովորողները զարդարում են Զատկածառը , պատրաստում են Ակլատիզ , ցանում են Զատկի խորհրդանիշ ցորենախոտը՝ Ածիկը :
Առցանց ուսուցման շրջանում իրենց տեխնոլոգիական փորձով կիսվում են 6 տարեկանները :Նախագծին մասնակցում են նաև ընտանիքի մյուս անդամները:

Սաադյան Մարիա

Ավագյան Անգելինա

Գաբոյան Տրդատ

Գևորգյան Գարեգին

Բաղդասարյան Գայանե

Ցուգունյան Ալեն

Աղամալյան Արմեն

Թովմասյան Հարութ

Շահվերդյան Արթուր

Posted in Զատիկ

Զատկի տոնը

Ապրիլի 26-ին Զատկիտոնն էր Հարավային դպրոցում: Մեզ մոտ այսօր սովորողները ներկայացրեցին Ջ Ռոդարիի
« Երիտասարդ խեցգետինը » հեքիաթի ավարտն ըստ իրենց պատկերացումների:Դիտելու համար սեղմել այստեղ:
Զատկի տոնին ընդառաջ մեզ մոտ Մարզատոն էր : Սովորողներն իրենց մարզական հմտությունները ցույց տվեցին Կրթահամալիրի հյուրերին:
Ըստ օրակարգի մեզ մոտ նախատեսվում էր մանրադիտակներով աշխատանք: Սովորողները ուսումնասիրեցին նաև Հարավի բնությունից մի կտոր: Իրենց մանրադիտակներով բավական հետաքրքիր ուսումնասիրություններ կատարեցին :
Վերջում տոնն ամփոփեցինք զատկական խաղերով և պարերգերով:

Posted in Զատիկ

Նախագիծ․ «Սուրբ Հարության (Զատիկի)» ծես

ժամանակացույցը՝  Ապրիլի 26
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Նախագիծ. «Հարության (Զատիկի) ծեսը

Ծրագիր

Մասնակիցներ՝
Հարավային դպրոց-պարտեզի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հրավիրված ղմբեր մյուս դպրոցներից, մարզերից հրավիրված մանկավարժներ

Ընթացք՝

Նախապես պատրաստած ծիսական ծառի, ակլատիզ տիկնիկի հետ դրսում երգով, խաղով, պարով դիմավորում ենք մասնակից հյուրերին: Ծառի գովերգման արարողությունից հետո, ակլատիզ տիկնիկի հետ երգում, խաղում ու ծեսից հեռացնում ենք, քանի որ այլևս փետուր չունի: Սկսվում է Զատիկի գովերգումը: Խմբերով սկսում ենք խաղալ «Զատկվա հավկթաորս»: Հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների մեջ և երեխաները փորձում են դրանք գտնել։ Գտնելուց հետո խաղում «Ձու գլորոցի», «Ձու պտտոցի», «Ձու կոտրոցի»՝
Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը: Ծեսը ավարտվում է Զատկական ձվերի և այլ ծիսական ուտելիքներ համտեսմամբ, ուղեկցվելով երգով, պարով: Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում:
  • Ազգային ծիսական խաղերի պահպանում, տարածում

Խնդիրներ

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև 5_րդ դասարան

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդերով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր և ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել  զատիկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

5 տարեկանների խմբային աշխատանք

Ծիսական երգերի փաթեթ



Իրականացված նյութերի աղբյուր՝ Մարինե Մկրտչյանի բլոգ