Posted in Հունվարիկ

Բնագիտական֊տեխնոլոգիական ստուգատես

Հարավի 5 տարեկաններն այսօր կատարեցին բնագիտական ֊ տեխնոլոգիական ստուգատես ։ Խմբասենյակում իսկական հրճվանք էր։ Սովորողները բաժանվեցին խմբերի ։Առաջին խումբը ՝կառուցող֊ տեխնոլոգների խումբն էր, իսկ երկրորդ խումբը՝ Բնագետ֊ փորձարարների։

Մանրամասն տեսանյութում https://youtu.be/JQhLD_lbWJ0

Posted in Հունվարիկ

Հունվարիկ . Բնագիտատեխնոլոգիական ստուգատես

Անցկացման վայր ՝ Հարավային դպրոց

Մասնակիցներ ՝ 5 տարեկաններ

Օրը՝ Հունվարի 30

Նպատակը ՝

դիտարկումներ կատարելու, նյութերի, մարմինների փոխազդեցությունները նկատելու, դրանց պատճառահետևանքային կապը տեսնելու կարողությունների ձևավորում,

Բանջարեղենների օգտագործումը ,որպես էկոլոգիապես մաքուր ներկանյութ

Անհրաժեշտ պարագաներ՝ Հյութքամիչ , մեկանգամյա օգտագործման բաժակներ, թաս, ռետինե գնդակ, ուսուցողական լեգոներ։

Անհրաժեշտ մթերք ՝ սննդային ներկեր , ձեթ , բազուկ , գազար , սպիրտ ,օսլա։

Անհրաժեշտ նյութեր ՝ Սոդա , սպիտակեցնող նյութ , զմրուխտյա կանաչ (зеленка), էսենցիա։

Ընթացք
Սովորողները բաժանվում են 4 խմբի : Խմբերից երկուսը կատարում են գիտափորձ , մյուս երկու խումբը ուսուցողական լեգոներով կառուցում են պատկերներ :

Առաջին փորձ

Վերցնել օսլան , խառնել ջրի հետ : Լցնել թափանցիկ տարայի մեջ :Վերցնել գնդակը և գցել օսլայի զանգվածի մեջ , ուղիղ գցելու դեպքում այն հետ կգա , առանց խառնվելու օսլայի զանգվածին :

Երկրորդ փորձ

Թափանցիկ տարայի մեջ լցնել ջուր և ձեթ : Ձեթը քանի որ ավելի խիտ է չի խառնվի ջրին : Ձեթի վրա լցնում ենք ներկի կաթիլներ , տեսնում ենք ,որ ներկը քիչ — քիչ գնդիկների տեսքով հայտնվում է տարայի հատակին :

Երրորդ փորձ

Վերցնում ենք հյութքամիչը :Քամում ենք գազարի և բազուկի հյութերը :
Բազուկի հյութը լցնում ենք թափանցիկ մեկանգամյա օգտագործման բաժակների մեջ :

Բազուկի հյութին հերթով ավելացնում ենք սպիտակեցնող նյութը , զմրուխտյա կանաչը , գազարի հյութը , ձեթը , սպիրտը և էսենցիան : Հյութը պետք է փոխի գույնը տարբեր նյութերով խառնվելիս :

Արդյունքների մասին սովորողները պատմում են տեսանյութում :

Խորհրդատու բնագետ ՝ Շուշան Ալեքսանյան

Posted in Հունվարիկ

Տեխնոլոգիական ֊խոհանոցային ստուգատես

Ծիսական խոհանոց, դդմագովք

Օրը՝ Հունվարի 23

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ

Անհրաժեշտ մթերք՝ դդում, չրերի տեսականի, ընդեղեն, բրինձ, ալյուր,  ձու

Անհրաժեշտ պարագաներ ՝ փայլաթիթեղ և ջեռոց

Նպատակներ և խնդիրներ՝

Ծանոթություն  ազգային ծիսական խոհանոցին

Ազգայինի ընկալման , ազգային երգերի ուսուցում։

Հաշվարկներ դդումով

Սովորողներն ուսումնասիրում են տարբեր տեսակի, չափերի դդումները, կատարում չափումներ, համեմատություներ, կշռում ենք դդումները, այնուհետև անցնում կերակուրների պատրաստմանը:

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Դդմանկար. դդումները գուաշով ներկում ենք, կերպավորում
  • Ստացված կերպարներով փորձում ենք ներկայացում խաղալ

Դդմագլոր խաղ. Խաղը սկսում ենք բակում: Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդմի ճանապարհը:

Խաղ մարզադահլիճում. Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա:

Խոհանոցային գործունեություն
Սովորողները բաժանվում են խմբերի, ամեն մի խումբ պատրաստում է դդմային որևէ ուտեստ.

  • ղափամա
  • դդմով կոտլետ
  • դդմով բիսկվիտ
  • դդումի մուրաբա

 Լվանում են դդումը, կտրում են, միջից  մաքրում են կորիզները և ամեն մի խումբ պատրաստում է իր ուտեստը:
Ծեսն իրականացնում ենք ազգային երգ ու պարով։

Posted in Հունվարիկ

Հունվարիկ .《Մեդիագրագիտություն》 ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջանը 5 տարեկանների խմբում սկսվեց ստուգատեսային եռուզեռով։ Խմբասենյակը պատրաստեցինք մեդիագրագիտության համար։

Սովորողները ցույց տվեցին իրենց կարողությունները,թե ինչպես են տիրապետում paint ծրագրին։

Posted in Հունվարիկ

Հունվարիկ.մեդիագրագիտություն

Օրը` Հունվարի 9

Վայրը՝Հարավային դպրոց  

Մասնակիցները` 5 տարեկաններ


Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ

Այլ մասնակիցներ՝ ,դասավանդողներ :

Ծրագրում՝

Աշխատանք մեդիագործիքներով.

  • Աշխատանք paint ծրագրով. Երկրաչափական պատկերների ստեղծում, գունավորում
  • Ֆոտոպլեներ

Նկարագրությունը

Յուրաքանչյուր մասնակից իր մեդիագործիքում բացում է paint ծրագիրը, ստեղծում տարբեր երկրաչափական պատկերներ, գունավորում դրանք, երկրաչափական պատկերներից ստանում այլ պատկերներ՝ սար, ձյան փաթիլներ , եղևնի և այլն:

Յուրաքանչյուր մասնակից իր մեդիագործիքով լուսանկարում է ընկերներին, սենյակային բույսերը, բակի ծառերը և այլն:

Աշխատանք paint ծրագրով