Posted in Ձոն, Ճամփորդում ենք բույսերի աշխարհում

Այցելություն 《Գարդենիա》 ջերմատուն

Այսօր Հարավի 2.3 դասարանի սովորողները քայլքով գնացին կրթահամալիրի քոլեջ: 《Գարդենիա》ջերմատանը սովորողները իրենց ձեռքով պատրաստեցին թաղար, որի մեջ դրել էին էխինացի ծաղկի կտրոններ:

Շարունակել կարդալ “Այցելություն 《Գարդենիա》 ջերմատուն”
Posted in Ձոն

Այցելություն Ջերմոց-լաբորատորիա

Օր— նախագիծն իրականացվում է «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակներում։

Նախագծի ժամկետը ապրիլի 1

ժամը՝ 09:20-12:00

Նախագծի նպատակը՝ ծանոթացում բուսաբուծության լաբորատորիային, շրջայց Քոլեջի ջերմատանը, սածիլների վերատնկում թաղարների մեջ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ։

Շարունակել կարդալ “Այցելություն Ջերմոց-լաբորատորիա”
Posted in Ձոն

《Ձոն》տեխնոլոգիական ստուգատես.Մայրիկատոն

Այսօր 2-րդ դասարանցիները իրականացրին մայրիկներին նվիրված 《Ձոն 》ստուգատես: Պատրաստեցին այլընտրանքային բացիկներ,մեկանգամյա օգտագործման թղթե ափսեներից:

Շարունակել կարդալ “《Ձոն》տեխնոլոգիական ստուգատես.Մայրիկատոն”
Posted in Ձոն

Ձոն կամ մայրիկատոն

Ժամանակահատված՝ մարտի 1-ից ապրիլի 10-ը
Մասնակիցներ՝ 2.3 դասարանի սովորողներ
Նպատակ՝

  • մեդիաբացիկների ստեղծում
  • գովք մայրիկներին
  • Կախազարդերի պատրաստում

Խնդիրներ՝

  • բանավոր  խոսքի զարգացում
  • ազատ‚ անկաշկանդ մտածելու‚ երևակայելու և հաղորդակցվելու կարողությունների ձևավորում
  • մեդիահմտությունների զարգացում

Ընթացք`
Մայրենի
Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/:
Սովորողները մայրիկներին գովք, շնորհավորանք, բարեմաղթանքներ կասեն:
Ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ:

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների և այլնի մասին /սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը/
Ի՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք:

Մեդիահմտություն+տեխնոլոգիաՀամակարգչի նկարչական ծրագրով սովորողները կնկարեն, կմուտքագրեն բարեմաղթանքներ, ցանկություններ և կունենանք մեդիաբացիկներ:
Կնկարեն մայրիկների դիմանկարները՝ Paint-ով, գուաշով:
Այս ամենի արդյունքում կունենանք մեդիաբացիկներ, բացիկներ,  որոնք կնվիրենք մայրիկներին, իսկ տեսանյութն ու ռադիոնյութը կտեղադրեմ բլոգում և ենթակայքում:Կավից կպատրաստեն կախազարդեր: