Posted in 《Ձոն》

Ձոն նախագիծ

Ժամանակահատված՝ մարտի 6-ից ապրիլի 10-ը
Մասնակիցներ՝ 5֊6 տարեկաններ
Նպատակ՝

  • մեդիաբացիկների ստեղծում
  • գովք մայրիկներին

Խնդիրներ՝

  • բանավոր  խոսքի զարգացում
  • ազատ‚ անկաշկանդ մտածելու‚ երևակայելու և հաղորդակցվելու կարողությունների ձևավորում
  • մեդիահմտությունների զարգացում

Ընթացք`

Տեղեկանալ թե, ե՞րբ է ծնվել մայրիկը /օր, ամիս, տարի/:
Սովորողները մայրիկներին գովք, շնորհավորանք, բարեմաղթանքներ կասեն:
Ի՞նչ չեն ունեցել մայրիկները, որ կուզենային ունենալ:

Հարցազրույցի միջոցով պարզել մանրամասներ մայրիկների նախասիրությունների և այլնի մասին /սիրած ուտեստը, գույնը, երկիրը, եղանակը/
Ի՞նչ երազանքներ են ունեցել և արդյո՞ք կատարվել են դրանք:

Մեդիահմտություն+տեխնոլոգիաՀամակարգչի նկարչական ծրագրով սովորողները կնկարեն, կմուտքագրեն բարեմաղթանքներ, ցանկություններ և կունենանք մեդիաբացիկներ:
Կնկարեն մայրիկների դիմանկարները՝ Paint-ով, գուաշով:
Այս ամենի արդյունքում կունենանք մեդիաբացիկներ, բացիկներ,  որոնք կնվիրենք մայրիկներին, իսկ տեսանյութն ու ռադիոնյութը կտեղադրեմ բլոգում և ենթակայքում