Posted in Սեպտեմբերիկ 2022-2023

Կրթական շքերթ․ Սպտեմբերիկ

Օրը՝ 05.09.2022

Ժամը՝ 12:00-12:45

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց- պարտեզ, լողափ

Մասնակիցները՝

Հարավային դպրոցների 5 տարեկաններ, Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան և ընկերներ
Սեդա Խաչատրյան, Սուսաննա Ալոյան և ընկերներ
Երաժիշտ ՝ Մարիամ Մնացականյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ, Անի Գրիգորյան

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, Լիանա Ռոզիկյան

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ, Դիանա Գևորգյան

Քոլեջի 5 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան

Այլ մասնակիցներ, ծնողներ, դասավանողներ

Մուտքը՝ լողազգեստներով, ուրախ տրամադրությամբ

Ծրագրում.

Ռիթմիկ ֆլեշմոբ՝ թմբուկներով, շրխկաններով, ծափերով, դոփերով

Արևաշարք՝ Արև, արև դուրս արի, Արև, արև եկ, եկ

Աթ. Խնկոյան «Մեղու»՝ երաժշտառիթմիկ խաղ-բանաստեղծություն

Պըզզան, պըզզան,

Պըզպըզան,

Պստիկ մեղու տըզտըզան,

Դաշտ ու հովիտ կշրջես,

Բարձր սարեր կթռչես,

Սուսան սմբուլ կխմես,

Ու ոտքերով թավամազ

Փոշի առած՝ տուն կգաս:

Կոմիտաս՝ «Ձիուկ»

Աթ. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ կարմրապեծիկ,

Իր ոտքերը երկար ու ձիգ,

Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով ինչ հարց տվեց.

-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,

Էս կտուրը փուլ  չի գալիս:

Միասնական պարերգ՝  Թամզարա

Հյուրասիրություն

Ուրախ լողթաց մռութիկներ


Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիադաշտ : Ես Լուսինե Հակոբյանն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը։ Մասնագիտությամբ դասվար եմ։ Շատ եմ սիրում մասնագիտությունս։ Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Երգում եմ Հարություն Թոփիկյանի Ուսուցչական երգչախմբում։ Հուսով եմ` բլոգս ձեզ դուր կգա և այստեղ կգտնեք հետաքրքիր նյութեր ։

Թողնել մեկնաբանություն