Posted in Սեպտեմբերիկ 2022-2023

Սեպտեմբերիկ. Հակաբացիլ Կոմիտաս և ազգային խաղեր

Օրը՝ 29.10.2022
Ժամը՝ 11:00


Անցկացման վայրը՝Հարավային դպրոցի լանջեր
Մասնակիցները Հարավային դպրոցի 5 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան, Անի Հակոբյան
Երաժշտության դաստիարակ՝ 
Մարիամ Մնացականյան
Հագուստը՝ 5 տարեկանները ներկայանում են դասարանական գունավոր շապիկներով
Նպատակը՝ Կոմիտասյան օրերի շրջանակում ներկայացնել Կոմիտասի ստեղծագործությունները, սովորողների երաժշտական, խաղային գործունեության  մեկամսյա  արդյունքները

Խնդիրները՝

  • Երաժշտության միջոցով սովորողներին հաղորդակից դարձնել ազգային մշակույթին,
  • Սովորողների մոտ ձևավորել երաժշտական ունակություններ, երգելու, երգը խաղալով ներկայացնելու կարողություններ,
  • Տարածել կոմիտասյան երաժշտությունը:

Ծրագրում՝ 

Ազգային խաղ՝ «Մամի՜, մամի՜, խաղողը հասե՞լ է…» 
Խաղը՝ Մարիամ Մնացականյանի ուսումնական բլոգից
Նկարագրությունը՝
Երեխաները բռնում են միմյանց ձեռքից և ուղիղ գծով կանգնում: Շարքի վերջում
կանգնածներից մեկը մյուսին
 հարցնում է.

  • Մամի, մամի, խաղողը հասե՞լ է:
    Մյուսը պատասխանում է.
  • Հասել է, հասմըսել է,
    Շանը կտամ, գելին կտամ,
    Քեզ մի ճութ չեմ տա:
  • Ինչո՞վ գամ` որ տաս:
  • Դհոլ — զուռնով:
    Հարցնողն իր խմբով, դհոլի և զուռնայի ձայներին նմանեցնելով, որևէ երաժշտություն «նվագելով», շարքի առջևից գալիս և անցնում է պատասխանողի և նրա կողքին կանգնածի թևերի տակով: Երբ շարքը նորից շարվում է իր նախկին դիրքով, պատասխանողի կողքին կանգնածի դիրքը փոխվում է: Նրա ձեռքերը խաչված են, իսկ ինքը՝ շրջված հակառակ կողմ: Երկխոսությունը կրկնվում է մի քանի անգամ: Յուրաքանչյուր երկխոսության վերջում հանձնարարությունը տարբեր է լինում՝ ձիով,մեքենայով, թռչկոտելով, մի ոտքով թռնելով, ավանակով, հաց ուտելով (հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,) երգելով, գնացքով, զմփիկով, նապաստակի նման ցատկելով և այլն: Ամեն անգամ անցնում են արդեն շրջվածի և կողքին կանգնածի բռնած ձեռքերի տակով: Երբ անցնում են վերջին զույգի թևերի տակով, պատասխանողն ասում է.
  • Մամին կասի՝ սխտոր ծեծենք:
    Շարքը, բաց չթողնելով ձեռքերը, ռիթմիկ թռիչքներ է կատարում բացականչելով.
  • Չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ, չը՜խկ:
  • Մամին կասի` լվացք ենք արել, պարանը կարճ է:
  • Քաշենք` երկարի:
    Երկու կողմից խաղավարները, որոնց կողմից է շարքի կեսը, նրանց հետ քաշում են այնքան, մինչև մեջտեղի կամ որևէ զույգի ձեռքեր իրարից բաժանվեն:

Արդյունքները  կամփոփվեն տեսանյութերի տեսքով, որոնք կտեղադրվեն դասարանական բլոգներում, ենթակայքում:

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիադաշտ : Ես Լուսինե Հակոբյանն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը։ Մասնագիտությամբ դասվար եմ։ Շատ եմ սիրում մասնագիտությունս։ Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Երգում եմ Հարություն Թոփիկյանի Ուսուցչական երգչախմբում։ Հուսով եմ` բլոգս ձեզ դուր կգա և այստեղ կգտնեք հետաքրքիր նյութեր ։

Թողնել մեկնաբանություն