Posted in Հոկտեմբերիկ 2022-2023

Հոկտեմբերիկ. Մարզական ստուգատես

Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզի հեծանվային արահետ

Հոկտեմբերի 6` «Հեծանիվներով ու ինքնագլորներով»  բացօթյա մարզական ստուգատես

Պատասխանատու՝ Լուսինե Հակոբյան

Օգնական ՝ Անի Հակոբյան

Նպատակը՝
Ինքնագլորով մարզական ստուգատեսի անցկացում ու սաների մարզական կարողությունների դիտարկում:

Խնդիրները՝

  • Ինքնագլոր վարելու կարողության դիտարկում, գրանցում.
  • Մարզական գործունեությանը նախապատրաստվելու կարողության զարգացում /համապատասխան մարզահագուստ, մարզակոշիկներ, պաշտպանիչ գլխարկ/
  • Անվտանգության, հիգիենայի կանոնների պահպանում.

Ընթացքը.
Խաղ առաջին. Սովորողները բաժանվում են երկու խմբի, կանգնում շարքով՝ իրար հետևից։ Յուրաքանչյուր շարքի դիմաց կդրվեն չորսական բուլավաներ, իրարից մեկ մետր հեռավորության վրա։ Սովորողները, բուլավաներ շրջանցելով, այգու կենտրոնական մասով շրջադարձ կատարելով, ինքնագլորներով փոխանցում են շարքում կանգնած ընկերոջը։

Խաղ երկրորդ. Սովորողների հետ կանգնում ենք շրջանաձև, խաղում ենք ազգային խաղ «Մուկն ու կատուն»։ Մուկն էլ, կատուն էլ պետք է լինեն ինքնագլորներով։

Արդյունքները կամփոփվեն դասարանական բլոգում:

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիադաշտ : Ես Լուսինե Հակոբյանն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը։ Մասնագիտությամբ դասվար եմ։ Շատ եմ սիրում մասնագիտությունս։ Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Երգում եմ Հարություն Թոփիկյանի Ուսուցչական երգչախմբում։ Հուսով եմ` բլոգս ձեզ դուր կգա և այստեղ կգտնեք հետաքրքիր նյութեր ։

Թողնել մեկնաբանություն