Posted in Հոկտեմբերիկ

Հոկտեմբերիկ. Ինքաշեն խաղերի ստեղծում թափոններից

Օրը՝ 20․10․2022


Վայրը՝ Հարավային դպրոցի 5 տարեկանների դասարան-լաբորատորիա


Մասնակիցներ՝  Հարավային դպրոցի  5 տարեկաններ


Պատասխանատուներ՝  Հակոբյան Լուսինե

Խորհրդատու տեխնոլոգ՝ Մարիամ Մարտիրոսյան

Նպատակը՝ Ստուգատեսի շրջանակում դիտարկել ու գրանցել սաների խաղային, տեխնոլոգիական կարողությունները

Թափոններից պատրաստել ինքնաշեն խաղեր

Խնդիրները՝

•առանձնացնել թափոններ, որոնք անհրաժեշտ կլինեն ինքնաշեն խաղալիք ստեղծելու համար

նպաստել սաների ինքնուրույնության դրսևորմանը, դիտարկել ու գրանցել.

նպաստել թիմային գործունեության ընթացքում փոխօգնության, հանդուրժողականության որակների ձևավորմանն ու զարգացմանը.

նպաստել երևակայության, ուշադրության զարգացմանը.

նպաստել տեխնոլոգիական /աշխատել մկրատով, սոսնձով, այլ նյութերով/ հմտությունների զարգացմանը.

Ընթացքը.
Խմբային աշխատանքի արդյունքում տեսակավորում, առանձնացնում ենք թափոնները և ստեղծում հետաքրքիր և տարբերվող ուսուցողական խաղեր: Խաղերի ստեղծման համար կարող է օգտագործվել տարբեր պարագաներ` ստվարաթուղթ, գլան, մկրատ, լապտեր…

Ստեղծված ուսուցողական խաղերը, դրանց գործածում-կիրառումը  կհրապարակվեն դասարանական բլոգում:

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիադաշտ : Ես Լուսինե Հակոբյանն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը։ Մասնագիտությամբ դասվար եմ։ Շատ եմ սիրում մասնագիտությունս։ Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Երգում եմ Հարություն Թոփիկյանի Ուսուցչական երգչախմբում։ Հուսով եմ` բլոգս ձեզ դուր կգա և այստեղ կգտնեք հետաքրքիր նյութեր ։

Թողնել մեկնաբանություն