Posted in Հոկտեմբերիկ 2022-2023

Հոկտեմբերիկ. «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ
Սկիզբը՝ ժ. 20:00
Վայրը՝ ընտանիքում


Հոկտեմբերի 27`«Հոկտեմբերիկ». Հեքիաթների ընտանեկան ֆլեշմոբ

Նախագծի պատասխանատու՝ Լուսինե Հակոբյան

Նկարագրությունը՝

Դասվարը կամ դասվարի օգնականը նախապես սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում սովորողներին արդեն ծանոթ հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը: Սովորողը կարող է փոխել հեքիաթի ավարտը, նոր ավարտ մտածել կամ համադրել 2 և ավելի հեքիաթներ: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին: Ժամը՝ 20:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Հեքիաթներ

Ով աշխատի, նա կուտի

Պապն ու Շաղգամը

Ծիտը

Պոչատ աղվեսը

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիադաշտ : Ես Լուսինե Հակոբյանն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը։ Մասնագիտությամբ դասվար եմ։ Շատ եմ սիրում մասնագիտությունս։ Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Երգում եմ Հարություն Թոփիկյանի Ուսուցչական երգչախմբում։ Հուսով եմ` բլոգս ձեզ դուր կգա և այստեղ կգտնեք հետաքրքիր նյութեր ։

Թողնել մեկնաբանություն