Posted in Ազգագրական փառատոն

Հարթակում ծնողն է․ վարպետության դաս

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

  • Ազգային երաժշտության տարածում, յուրացում
  • Ազգայինը նորովի ներկայացնելու կարողությունների ձեռբերում
  • Կոմիտասյան երգերի ամրապնդում
  • Ծնողական համայնքի հետ կապի, համագործակցելու կարողությյունների ամրապնդում

Ծնող՝ 5 տարեկան Լիա Սաֆարյանի ծնողներ ՝Արամայիս Սաֆարյան, Լուսինե Մինասյան

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ 5 տարեկանների խմբասենյակ

Օրը՝

Խորհրդատու երաժիշտ՝ Մարիամ Մնացականյան

Պատասխանատու՝ Լուսինե Հակոբյան


Նպատակներ և խնդիրներ

Ընթացք՝ Ազգագրային ձմեռային ամենամյա փառատոնի շրջանակներում, ընտրել ենք Կոմիտասի երգացանկից Կաքավիկը, Լիայի հայրիկի կիթառի նվագակցությամբ սովորողների հետ կերգենք երգը, նորովի մատուցելով։





Արդյունքները կամփոփենք դասարանական բլոգում, ենթակայքում,կայքում։

ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ
Արև բացվեց թուխ ամպեր են,
Կաքավ թռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծեր են,
Բարև բերավ ծաղիկներ են.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լցված ցող ու շաղով,
Քնես, կելնես երգ ու տաղով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պստիկ կտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կշորորաս ճուտիկներով.
               Սիրունի՜կ, սիրունի՜կ,
               Նախշուն կաքավիկ։

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիադաշտ : Ես Լուսինե Հակոբյանն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը։ Մասնագիտությամբ դասվար եմ։ Շատ եմ սիրում մասնագիտությունս։ Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Երգում եմ Հարություն Թոփիկյանի Ուսուցչական երգչախմբում։ Հուսով եմ` բլոգս ձեզ դուր կգա և այստեղ կգտնեք հետաքրքիր նյութեր ։

Թողնել մեկնաբանություն