Posted in վերապատրաստում

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար. ամփոփում

Գտնվելով ֆիզարձակուրդում, այս մեկ տարվա ընթացքում պարբերաբար այցելել եմ կրթահամալիր, որպես մայրիկ։ Մեծ տղաս այժմ «Իմացումի հրճվանք» ծրագրով տեղափոխվել է ուսումնական 2-րդ տարի։ Փոքր տղայիս ատամհատիկի ծեսն անցկացրեցինք Հարավային դպրոց- պարտեզում։

Պարբերաբար Հարավային դպրոց պարտեզում իրականացրել եմ կամավորական աշխատանքներ, օգնել գործընկերներիս, եղել եմ նախակրթարանի 2-4 տարեկանների խմբերում։ Մասնակցել եմ «Հարություն Թոփիկյանի ուսուցչական երգչախմբի» պարապմունքներին, առցանց մասնակցել եմ Գրական ակումբի քննարկումներին, պարբերաբար ընթերցել եմ քննարկվող նյութերը, ինձ հետաքրքրող հատվածներն առանձնացրել մեկնաբանություն բաժնում։

Ուսումնական 3-րդ շրջանում, որպես մայրիկ Հարավային դպրոց- պարտեզի 5 տարեկանների խմբում իրականացրել եմ վարպետության դաս, խոհանոցային գործունեություն։

Վերապատրաստման օրերի ընթացքում հասկացա, թե ինչքան եմ կարոտել կրթահամալիրի էներգետիկ առօրյան։ Մեկ շաբաթվա ընթացքում հետաքրքիր, բուռն դրական լիցքերով, օրեր ունեցանք ։ Ձեռք բերեցինք նոր ընկերներ, մասնագիտական նոր զարգացումներ, համագործակցային նախագծերի մտքեր։

Կարծում եմ, անչափ կարևոր է, երբ ֆիզարձակուրդից վերադառնում ենք կրթահամալիր, անցնում ենք վերապատրաստման այս փուլը։ Այս փուլը հնարավորություն է, տալիս մուտք գործել կրթահամալիր, արդեն իսկ նոր տեմպով և եռանդով։

Ներկայացնում եմ «Մուտք կրթահամալիր» քառօրյա վերապատրաստման ամփոփումն ըստ օրերի

Առաջին օր

Երկրորդ օր

Երրորդ օր

Չորրորդ օր