Posted in Ամառային պարտեզ

Ամառային պարտեզ աշխատակարգ

Ամառային պարտեզ

Օգոստոս ամսվա անհատական աշխատաժամանակ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30
    Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: 
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 11:00-12:00—  բակային խաղեր, օրվա գործունեություն, ամառային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տրամաբանական խաղեր, զրույց օրվա մասին տուն ճանապարհում:

Ջրային, լողափնա խաղեր՝

  • գնդակ փչոցի— փչելով գնդակը տանում ենք լողավազանիմի ծայրից մյուսը
  • Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։

Բնագիտական գործունեություն՝

  • Ծիածան
  • Ավազե հրաբուխ

Տեխնոլոգիա`

  • Ձմերուկի կեղևով ստանալու ենք տարբեր կերպարներ
  • Կպատրաստենք ֆետրից մեղուներ
  • Պատրատելու ենք դեղձի կուտից շրխկաններ։

Խոհանոցային գործունեություն

  •  Կպատրաստենք մեղվիկի տեսքով շաքարաքլորներ
  • Կպատրաստենք դեղձի չիր
  • եգիպտացորենի պատրաստում

Այլընտրանքային նկարչություն՝

  • Քիթիկանկարչություն
  • Մատիկա֊ոտիկանկարչություն բակում
  • Տոտիկանկարչություն

Ռոդարիական մարզախաղեր`

Ճվիկներ`

Ամսվա երգեր՝ «Սար, սար»«Հոպ թռի», «Փայտե ձիուկ»

Հեքիաթ-ներկայացում՝    Ջաննի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», «Պաղպաղակե դղյակը»

Բանաստեղծություններ՝ Աղայանական շարք,  , Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ

Հանելուկներ

Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

2․ Ի՞նչ միջատ է ժրաջան,

Ճարտարապետ՝ աննման,

Ծաղիկից ծաղիկ թևածում՝

Աշխատում է օրնիբուն,

Ծաղկափոշին հավաքում,

Մարդուն ի՞նչ է պարգևում:

Ջրային ասիկ խաղիկներ, ծափ մեղվախաղեր՝

Կլոր պար

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Ծափիկ-ծափիկ

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Ծ ի՜վ ու ծի՜վ
Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,
Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակին.
Ասե տաղիկ,
Կանչե խաղիկ,
Առնե ափիկ,
Զարկե ծափիկ:

Մատնախաղեր

Բութ մատն ասաց՝ գայլը եկավ:
Ցուցամատն ասց՝  որտեղից եկավ:
Միջնամատն ասաց՝ սարից եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:
Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ, ճստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

Ճկութիկն ասաց՝ սոված եմ:
Աման լիզող ցուցամատն ասաց՝ եկեք ուտենք:
Երկար, լոլոզ միջնամատն ասաց՝ ի՞նչ ուտենք:
Մատնեմատն ասաց՝ մեկը կտա:
Ճկութիկն ասաց՝ բա որ չտա:
Բութմատն ասաց՝ գողանանք, ուտենք:
-Ի՜նչ ասեցիր, ի՜նչ ասեցիր:
Վրա տվին, տուր տվեցին,
Բութմատիկին դնգստեցին,
Կարճ ու փոքր թողեցին:

ՁԻՆ ԾԱԿԵՑԻՆ, ՊԱՏԸ ՏԱՐԱՆ
Ձին ծակեցին, պատը տարան,
Տարան մի զույգ ամպե պարան,
Մի լծկան բադ,
Ածան մի կով
Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:
Մուկը տարան՝ կատուն հագին:
Տարան մի պարկ սարի զեփյուռ,
Կարկուտի չիր,
Օձի փետուր:

Տարան ողջ տարվա գոմշաձուն,
Խճաքարերի սերմացուն,
Չմոռացան նույնիսկ շանը,
Տարան պոչի սև նշանը…
Նշանն էլ է՞ր պետք գողերին
Գոնե նշանը թողնեին:

Ջրային, մեղվախաղեր՝

«Զիլինա», «Թզուկներ, հսկաներ» «Կլոր պար», «Մեղուներ, ծաղիկներ»

Հեղինակ՝

Բարի գալուստ իմ մեդիադաշտ : Ես Լուսինե Հակոբյանն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը։ Մասնագիտությամբ դասվար եմ։ Շատ եմ սիրում մասնագիտությունս։ Աշխատում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Երգում եմ Հարություն Թոփիկյանի Ուսուցչական երգչախմբում։ Հուսով եմ` բլոգս ձեզ դուր կգա և այստեղ կգտնեք հետաքրքիր նյութեր ։

Թողնել մեկնաբանություն